12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ գլխավոր դատախազությունում ներքին հակամարտությունները դեռևս շարունակվում են.Ժողովուրդ

«ՀՀ գլխավոր դատախազությունում ներքին հակամարտությունները, պարզվում է, դեռևս շարունակվում են։

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Բատիկյանի երեկվա պաշտոնանկությունը հենց վերը նշված հակասությունների դրսևորումներից է։ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտոնավարման հենց սկզբից՝2013-ի հոկտեմբերից, ակնհայտ էր, որ նա ցանկանում է ազատվել այսպես կոչված, «հին կադրերից»։

Այդ գործընթացը Գևորգ Կոստանյանի համար առանցքային նշանակություն ուներ, քանի որ միայն այդ կերպ նա կկարողանար դատախազության համակարգն իր վերահսկողության տակ վերցնել։ Արդյունքում, դատախազության համակարգում աննախադեպ կադրային ջարդ տեղի ունեցավ, և մոտ երեք ամսում շուրջ 100 դատախազներ դիմում գրեցին և ազատվեցին։ Նրանց մեծ մասը հետագայում գործի անցան ՀՀ քննչական կոմիտեում։ Թվում էր՝ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են։ Սակայն, ինչպես պարզվում է, իրական վիճակն այդքան էլ այդպես չէ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ