«Թող Եվրոպայի վատը չմտցնեն մեր ժողովրդի մեջ» /վիդեո/
«Նոր Սահմանադրությունը չեմ կարդացել, չգիտեմ ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Բայց եթե խոսքը վերաբերվում է եվրոպական արժեքները մեր ընտանիքներ մտցնելուն, ապա որոշ դրույթների դեմ եմ: Եվրոպական արժեքների մեջ էլ շատ լավ բաներ կան, սակայն կան նաև բաներ, որ մեր ազգի համար ընդունելի չեն:
Օրինակ՝ ծնողը իրավունք չունի ապտակելու իր երեխային, քանի որ վերջինս կարող է դիմել ոստիկանություն: Ես առաջին անգամ այդ երևույթի մասին լսեցի, դա մի 20-30 տարի առաջ էր՝ շատ զարմացա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը:
Զաքարյանը նշեց, որ եվրոպական երկրները լավ արժեքներ էլ ունեն` չի կարելի վատ արժեքները բերել : «Թող Եվրոպայի վատը չմտցնեն մեր ժողովրդի մեջ, դա կարող է կատաստրոֆա առաջացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում: