23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազատեցին, որ մահանա. խոսքերի փոխարեն՝ արցունքներ /վիդեո/

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին բավարարեց ցմահ դատապարտյալ, ազատամարտիկ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանին հիվանդության պատճառով պատժից ազատելու միջնորդությունը և որոշեց ազատ արձակել նրան:

Սողոմոն Քոչարյանն ունի պատժի կրմանը խոչընդոտող մի շարք հիվանդություններ: Դատապարտյալների հիվանդանոցի ներկայացուցիչը, այսօր դատարանում ներակայացնելով միջնորդությունը, ասել էր, որ նա մասնավորապես ունի սրտի իշեմիկ հիվանդություն և պատժի կրման հետ անհամատեղելի այլ հիվանդություններ:

Դատախազության ներկայացուցիչը միջնորդությունը հիմնավոր էր համարել: Սողոմոն Քոչարյանն այս պահին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Սողոմոն Քոչարյանի քույրը նշեց, որ ուրախ է եղբոր համար, միաժամանակ տխուր է, քանի որ նրա առողջական վիճակը ծանր է: Տիկին Անժելան դժվարությամբ է խոսում՝ արցունքները հեր չեն տալիս խոսքերին.

«Էնքան բան եղավ ախպորս հետ: Ես Ռուսաստանում եմ բնակվում, հիմա եկել եմ ու ուզում եմ նրան գրկել ազատության մեջ»,-արցունքները չզսպեց Անժելա Քոչարյանը:

1995թ. 29-ամյա Սողոմոն Քոչարյանը մեղավոր էր ճանաչվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա Իրանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացու կանխամտածված սպանության և թալանի մեջ` դատապարտվելով մահապատժի, որը 2003-ից փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Սողոմոն Քոչարյանի 19-ամյա դուստրը, ով մոր մահից հետո միայնակ էր մնացել, ինքնասպան է եղել 2014թ. մարտի 1-ին։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ