29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վրաստանում հավատում են Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնի “կախարդական” ուժին

Թբիլիսիում լեգենդներ են հյուսում Վրաստանի վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի  բիզնես-կենտրոնի մասին, գրում է “Грузия Online”-ը` հղում անելով շրջակա միջավայրի պաշտպանության նախկին նախարար Գոգա Խաչիձեին:

Նախկին նախարարի խոսքով` մարդիկ այդ կենտրոնի կողքով անցնելիս մանրադրամներ են նետում` հավատալով, որ դա իրենց հարստություն կբերի: Նա պատմել է, որ այդ տարածքով տաքսիով անցնելիս նկատել է`ինչպես է տաքսու վարորդը մանրադրամ նետում: Վերջինս հայտնել է նախարարին ժողովրդի նոր “սովորույթի” մասին, որ մանրադրամ նետելով ինքդ ես հարստանում: Նախարարն անձամբ նետել է այն վերադարձի ճանապարհին եւ խոստովանում է, որ միանգամից դրական փոփոխություն է զգացել` “մեքենան լավատեսական տրամադրությամբ” է լցվել:

2012-ի գարնանը “Forbes”-ը միլիարդատիրոջ ուեցվածքը 6,4 մլրդ  է գնահատել:

Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնը գտնվում է Բուսաբանական այգու մոտ: Կենտրոնի շինարարությունը 50 մլն է արժեցել գործարարին: Այն իր մեջ ներառում է հյուրասրահներ, կոնֆերանսների դահլիճներ, լողավազան, մարզադահլիճ, թենիսի կորտ եւ ուղղաթիռների վայրէջքի տարածք: Նշենք,որ վարչապետ դառնալուց հետո Իվանիշվիլին հայտարարել էր, որ չի պատրաստվում տեղափոխվել կառավարության շենք: “Ես ինձ շատ լավ եմ զգում իմ բիզնես-կենտրոնում, իսկ քաղաքական հարցերը հենց այստեղ էլ կլուծվեն”,-ասել էր Իվանիշվիլին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ