Նա Գասպարյան Վովան է
2015 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 451 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 3-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության 115 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
– հայտարարվել է նկատողություն` 52,
– հայտարարվել է խիստ նկատողություն` 33,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով` 3,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 27:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 14 նյութեր: