23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դաժանաբար ծեծել են ու թալանել. տաքսիստները «բունտ» կանե՞ն

«Երեկ, ուշ երեկոյան ընկերոջս տաքսին  նստել են երկու տղամարդ:Նստել են կրկեսի մոտից և խնդրել են իրենց տանել Պռոշյան գյուղ: Ընկերս ոչ մի վատ բան չկասկածելով ընդունել է պատվերը: Դեռ Պռոշյան գյուղ չմտած էս երկուսը կռիվ են սարքել ու սկսել հայհոյել վարորդին»,-պատմեց Henaran.am-ի խմբագրություն զանգահարած տղամարդը, ով նշեց, որ իր անունը այնքան էլ կարևոր չի:

Նրա խոսքով՝ տաքսու վարորդին իջեցնում են մեքենայից՝ ծեծում: Ուղևորներից մեկը ձեռքում եղած գարեջրի շշով հարվածում և կոտրում է մեքենայի ապակին: Տաքսու վարորդից սպառնալիքով վերցնում են նաև մոտը եղած 2 հազար դրամ գումարը և հեռախոսը:

Դիմելով տարածքով անցնող մարդկանց օգնությանը՝ վարորդը տեղափոխվում է հիվանդանոց:

Առավոտյան նա ցուցմունք է տվել ոստիկանության Նաիրիի բաժանմունքում ու պատմել կատարվածը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները սկսել են մեղադրել վարորդին:

«Հարցը դա չէ միայն, ուղղակի ես ինքս էլ վարորդ եմ ու ուզում եմ հասկանալ՝ ո՞վ պետք է պաշտպանի մեր իրավունքները: Փաստորեն տաքսի վարելով մենք ամեն վարկյան վտանգում ենք մեր կյանքը, բայց նեղն ընկած պահին էլի մեղավոր ենք: Եթե մեր ընկերոջը մեղադրեն դա առիթ կտա, որ տաքսիստներևով միավորվենք ու բունտ անենք»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ