Վաղը կարող է իրավիճակ փոխվել. «Ոչ թալանին»-ը դուրս կգա փողոց
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի բավարարում մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ն էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորման վերաբերյալ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշումը: Սարգսյանը տեղեկացրել էր, որ մտածում են պայքարի ուղիներ գտնելու շուրջ:
Այս պահին նախաձեռնության անդամները շարունակում են հետագա անելիքների վերաբերյալ փակ քննարկումներ անցկացնել, սակայն նախընտրում են առայժմ ոչ մի բան չհրապարակել: Չնայած դրան` Սարգսյանը չբացառեց, որ շուտով կանցնեն հանրահավաքային ակտիվ պայքարի:
«Իրավիճակն այնպիսին է, որ վաղը կարող է իրավիճակ փոխվել, և կոչ կանենք դուրս գալ փողոց»: