27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ Էկոնոմիկայի նախարարության հարկային մուտքերի մասին

 Մշակող արդյունաբերության ճյուղերում հարկային մուտքերը 2012 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել են 70.1 մլրդ դրամ, 2011 թվականի 10 ամիսների ընթացքում` 57.7 մլրդ դրամ: Աճը կազմել է 12.4 մլրդ դրամ (կամ 21.5 %): Այս տվյալներն այսօր կառավարությանը ներկայացրեց Էկոնոմիակայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նախարարը հայտնեց նաև, որ սոց վճարի գծով մուտքերը 2012 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել են 16.6 մլրդ դրամ, 2011 թվականի 10 ամիսների ընթացքում` 15.9 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ աճը կազմել է շուրջ 0.7 մլրդ դրամ (կամ 4.1 %):

՛՛Մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում հարկային մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 59.7 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում` 50.5 մլրդ դրամ: Աճը կազմել է 9.2 մլրդ դրամ՛՛,-ասաց նախարարը՝ հավելելով, որ մյուս ոլորտներում ևս աճ է նկատվել: Օրինակ՝ ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և համակարգչային տեխնոլոգիաների հարակից գործունեության, տեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտներում հարկային մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 3.3 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում` 2.7 մլրդ դրամ: Աճը կազմել է  22.7 %:

Զբոսաշրջային գործակալությունների, զբոսաշրջային օպերատորների գործունեության, տեղերի ամրագրման և զբոսաշրջության ծառայությունների այլ ոլորտներում հարկային մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 971.8 մլն. դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում` 669.7 մլն. դրամ: Աճը կազմել է 45 %:

Վերը թվարկված բոլոր ոլորտներում միասին հարկային մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 134.1 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում` 111.6 մլրդ դրամ. աճը կազմել է 22.5 մլրդ դրամ (կամ 20.2 %): Իսկ սոց վճարի գծով մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 30.6 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում` 28.8 մլրդ դրամ. աճը կազմել է 1.8 մլրդ դրամ (կամ 6.2 %):

՛՛Ընդամենը հարկային և սոց վճարի գծով մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 164.7 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում` 140.4 մլրդ դրամ. աճը կազմել է 24.3 մլրդ դրամ (կամ 17.3 %)՛՛,-եզրափակեց Տիգրան Դավթյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ