05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

62 սպաներ ստացել են վաշտի հրամանատարի որակավորում

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ավարտվել են ՀՀ զինված ուժերի 62 սպաների համար վաշտի հրամանատարի որակավորման եռամսյա դասընթացները:

Դեկտեմբերի 15-ին որակավորում ստացած սպաների հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է սպաների համար որակավորման դասընթացներ կազմակերպելու գաղափարը եւ կարեւորել նման դասընթացների դերը ՀՀ զինված ուժերի սպայակազմի մակարդակի բարձրացման գործում: Սեյրան Օհանյանը հավելել է նաեւ, որ զինված ուժերում սպաների որակավորման դասընթացների անցկացումը կկրի մշտական բնույթ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ