16 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրաքվեի դատարկ գանձանակ

Այս պահի դրությամբ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման համար որևէ հիմնադրամ չի բացվել: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ Հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ պետք է  բացվեն ՀՀ Կենտրոնական բանկում: Հարությունյանը նաև ընդգծեց, որ այժմ իրենց կառույցը կոչվում է ոչ թե ԿԸՀ, այլ հանրաքվեի ԿԸՀ: Հերմինե Հարությունյանի խոսքով՝ քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից, այսինքն՝ օրենքը թույլ է տալիս բացել հիմնադրամներ այդ օրվանից սկսած, իսկ հստակ ժամկետ, որից հետո հիմնադրամ բացելն արգելվում է, օրենքը չի նախատեսում:

Հիշեցնենք, մինչև այդ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեից կհատկացվի մոտ 1.8 միլիարդ դրամ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ