04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԿԸՀ-ն թանկ գնով ձեռք է բերել անհետացող թանաքը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն իսկ պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը կայանալու է այս տարվա դեկտեմբերի 6-ին: Քվեարկությանը մասնակցած ընտրողի անձնագրում համապատասխան նշումն անելու համար նախատեսված անհետացող թանաքն ու բարձիկներն արդեն իսկ գնված են:

Հոկտեմբերի 12-ին ԿԸՀ-ն առուվաճառքի պայմանագիր է կնքել Լոնդոնում գործող Baleno Sustainable Global Development ընկերության հետ՝ 2500 հատ 100մլ տարողությամբ սրվակներով թանաք և նույնքան էլ դրոշմակնքման բարձիկ: Պայմանագրի արժեքը 21 միլիոն 373 հազար դրամ կամ շուրջ 45 հազար դոլար: Պայմանագրի իրավական հիմնավորումը կառավարության հունիսի 18-ի 663-Ն որոշումն է, որի 1-ին կետով սահմանվում է.

«Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար 12-ժամյա պահպանումից հետո անհետացող հատուկ նյութի ձեռքբերման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 27,289.9 հազ. դրամ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ համաձայն N 1 հավելվածի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ