15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զուրաբյանը` Կոստանյանի ձեռքերում. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է հետաքննել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին կաշառել է, և իրենք ունեն ապացույցներ: Նախօրեին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Զուրաբյանին գրություն է ուղարկել՝ առաջարկելով իրենց ներկայացնել փաստեր:

Ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հրաժարվել էր որևէ փաստ տրամադրել՝ ներկայացնելով տասնյակ աղմկահարույց չբացահայտված գործերի օրինակներ` որպես անվստահության առհավատչյա:

«Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանությունից փորձեց պարզել, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է անելու: Ոստիկանությունից հայտնեցին, որ. «Զուրաբյանին երկրորդ գրությունն է ուղարկվել, որով նրան հրավիրել են իրենց մոտ՝ բացատրություն տալու»: Մեր տեղեկություններով՝ վաղը արդեն պարզ կլինի՝ եթե Զուրաբյանը կրկին չներկայանա, ՀՀ գլխավոր դատախազը կորոշի ինչպես վարվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ