23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խնդիր է դրված լռեցնել փաստաբանին

«Չեմ կարծում, որ դա ունի քաղաքական ենթատեքստ, կամ կապված է փաստաբանների հայտարարության հետ, որը առնչվում է Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելուն: Հիմնականում դա պայմանավորված է փաստաբանական պալատում ներքին խմորումների հետ, որոնք բյուրեղացման կարիք ու անհրաժեշտություն ունեն և դա անպայման կստանա իր հանգուցալուծումը»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ սկսված «հալածանքներին» ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Նիկոլայ Բաղդասարյանի առնչությամբ ասեմ, որ ակնհայտ քրեական հետապնդում է իրականացվում, բոլորովին այլ շարժառիթներով: Ես դա պայմանավորում եմ փաստաբանի ակտիվ փաստաբանական գործնեությամբ: Այսինքն՝ խնդիր է դրված լռեցնել փաստաբանին: Ես դատապարտում եմ այս գործելաոճը և փաստում, որ Նիկոլայ Բաղդասարյանի արարքում որևէ հանցակազմ չկա: Նրա նկատմամբ սկսած քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»:

Անդրադառնալով Երվանդ Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին պահանջին`  Նորիկյանը նկատեց. «Այս խնդիրը ևս իր հանգուցալուծումը կստանա օրինական ճանապարհով, քանի որ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ակնհայտ վիճարկելի են՝ պատասխանատվության ենթարկելու համար: Երվանդ Վարոսյանը իր հերթին հայտարարել է, որ դիմելու է դատարան իր խախտված իրավունքները պաշտպանելու համար: Մեր նպատակն է հասնել արդարության »:

Փաստաբանների պալատում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստաբանը նշեց. «Փաստաբանների համայնքում բավականին խելացի մարդիկ են ընդգրկված, և այդ խմորումները ես օրինաչափ եմ համարում: Փաստաբանների պալատում էլ կարող են լինել բանավեճեր, և պետք է լինեն տարբեր կարծիքների բախումներ, որպեսզի փաստաբանների պալատը վերջիվերջո զարգացում ապահովի»:

Որքանով կարող են իրենք իրենց պաշտպանել . «Փաստաբանները ունեն համապատասխան ռեսուրսներ իրենց նկատմամբ ճնշումներին հակազդեցություն տալու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ