10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հրայր Թովմասյանը ՀՊՏՀ-ում էր

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ դասընթաց: Այն կազմակերպվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդում ստեղծված` սահմանադրական բարեփոխումների վերլուծությամբ ու ուսանողների շրջանում դրա վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի կողմից:

Դասընթացը վարում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ  Հրայր Թովմասյանը:

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին սահմանադրական բարեփոխումների ընդհանուր դրույթները, քննարկվեցին հատկապես տնտեսական ոլորտին վերաբերող բարեփոխումները, խոսվեց իրականացվելիք բարեփոխումների առավելությունների մասին:

Դասընթացի հիմնական հատվածին հաջորդեցին ուսանողների հարցերը` ուղղված մասնագետին, որոնք ստացան համապատասխան սպառիչ պատասխաններ: ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը կարևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը երկրի համար նշանակալի դեր ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հավելեց, որ դասընթացի մասնակիցները` արդեն իսկ իրազեկ լինելով սահմանադրական բարեփոխումների փաթեթին, այս նախաձեռնության շնորհիվ ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու հարստացրին թեմայի շուրջ գիտելիքները:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ