29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մտածում էինք` վերջ… 8-րդ դասարանցին գերի է վերցրել ուսուցչուհուն. արտասովոր միջադեպ /ֆոտո/

Բաշկիրիայի Տույմազինսկի շրջանի դպրոցներից մեկում սովորական դասաժամ էր: Ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Իրինա Գրիգորեւնան դասերն էր ստուգում, երբ հանկարծ դուռը բացվեց եւ 8-րդ դասարնի աշակերտ Այրատ Գիլմանովը ներս վազեց: Ձեռքին դանակ կար, իսկ պայուսակում, ինչպես ավելի ուշ կպարզվի, կացին եւ էլեկտրաշոկ:

Դանակը դնելով ուսուցչուհու պարանոցին` տղան ասաց. Շարժվեք, կխփեմ, գրում է Komsomolskaya Pravda-ն:

Մի քանի աշակերտ վազում են եւ օգնություն կանչում: Րոպեներ անց ոստիկանը համոզում էր տղային ցած դնել դանակն ու բաց թողնել սարսափից քարացած ուսուցչուհուն:

«Այրատը ոչ մի կերպ չէր արձագանքում, միայն գոռում էր` ինձ ատրճանակ բերեք: Հետո ոստիկանին մի կերպ հաջողվեց նրա ուշադրությունը շեղել ու խլել դանակը: Մենք սարսափի մեջ էինք, մտածում էինք` վերջ…»,- պատմում են աշակերտները:

Աշակերտին ոստիկանություն տարան, ուսուցչուհուն հանգստացնող կաթիլներ տվեցին:

Հետաքրքրական է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել:

«Ինչ անենք, շուտով նա դպրոց կվերադառնա, բայց մենք վախենում ենք»,- ասւոմ են ուսուցիչները:

Komsomolskaya Pravda-ի լրագրողը գրել է, որ մեկնելով այդ գյուղ` պատկերացնում էր, թե մի հրեշ-երեխայի է հանդիպելու, ով բոլորին վախի մեջ է պահում: Ամեն ինչ, սակայն, ուրիշ կերպ էր:

Այրատը, պարզվում է, պարզ, կիրթ տղա է: Նրա ծանոթներից ոչ ոք ոչ մի վատ բան չի կարողացել ասել նրա մասին:

Պարզվում է, այդ օրը, երբ տղան տուն է վերադարձել, տանը միայն տատիկն է եղել` մայրը հիվանդանոցում էր, խորթ հայրը` աշխատանքի: Տատը թոռնիկի պահվածքում կասկածելի ոչինչ չի նկատել: Տղան մտել է իր սենյակ, պայուսակի մեջ դրել կացինը, դանակը ու հետ գնացել դպրոց:

Տղան բավական լավ ընտանիքից է: Այրատը քույր եւ եղբայր ունի, բոլորը նորմալ հագնվում են, սոված չեն մնում: Այրատն էլ լավ է սովորում:

«Ես մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչու է նա նման բան արել: Նրա հետ հոգեբանը խոսել է, ու տղաս նրան խոստովանել է, որ երեք ամիս առաջ ուսուցչուհին իրեն վիրավորել է: Բայց թե ինչ է ասել, չի խոստովանում: Միայն գիտենք, որ դա մայիսի 28-ին է տեղի ունեցել»,- պատմում է տղայի մայրը:

Դպրոցում պատմել են, որ մայիսի 28-ին քննության են եղել, այրատը պատասխանել ու 5 է ստացել, ուսուցչուհին էլ գովացել է նրան: Որեւէ վիրավորանք ոչ ոք չի հիշում:

33-ամյա ուսուցչուհու հետ խոսել չի հաջողվում, նա հիվանդանոցում է, սրտի հետ խնդիրներ են առաջացել:

Միջադեպից հետո Այրատին զննել են հոգեբույժները, սակայն ոչ մի խնդիր չեն գտել:

Շուտով տղան կվերադառնա դպրոց, ոչ ոք չի կարող արգելել նրան այնտեղ սովորել:

1012272 1012271

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ