Մոսկվայում 30 հոգով ծեծել են 2 հայի
Նախօրեին Մոսկվայի «Սպարտա» մարզական կենտրոնի տարածքում 30 հոգով հարձակվել են երկու հայի վրա և նրանց ծեծի ենթարկել։
Henaran.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ Գագիկ Գրիգորյանը հայտնեց , որ ծեծի ենթարկվողներից մեկը իր թոռնիկն է եղել՝ Ժորա Հարությունյանը։
«Այս օրերին Մոսկվայում կան խմբեր, որոնց կոչում են ֆանատներ, դրանք շրջում ենք քաղաքով մեկ և հարձակվում մարդկանց վրա։ Այդպես էլ թոռանս վրա են 30 հոգով հարձակվել, այնքանով է լավ, որ թոռնիկս ըմբիշ է, կարողացել է պաշտպանվել, բայց ինքն էլ իր հերթին մարմնական վնասվածքներ է ստացել, կոտրել է ձեռքը»,-տեղեկացրեց զանգահարողը:
Գագիկ Գրիգորյանը նշեց, որ իր թոռնիկը և ընկերը մարզադպրոցից դուրս են եկել ընկերներով, հետևից ինչ-որ անձինք ձայն են տվել, նրանք շրջվել են ու սկսել են հարվածել։
Հիշեցնենք, որ վերջերս էլ մոտ 300 հոգանոց ամբոխը դաժանաբար մահացու ծեծել է 22-ամյա Ռաֆայել Խալղաթյանին, այն բանից հետո, երբ նա իր ավտոմեքենայով դիպել է ուրիշ մեքենայի: