15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լևոն Զուրաբյանին սուտ մատնության համար քրեական պատասխանատվությա՞ն կենթարկեն.Ժողովուրդ

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իրավապահներին հանձնարարել է հետաքննել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը զբաղվել է «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» կամ այսպես կոչված՝ Վենետիկի հանձնաժողովին կաշառելով: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մի քանի օր առաջ գտնվում էր Հայաստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես հանձնաժողովի նախագահությունն է պնդում, որպեսզի Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը իրավական ընթացք տրվի, քանի որ այն վիրավորական է իրենց համար: Դրա համար էլ դատախազությունը արագ ընթացք տվեց խնդրին: Ու ստեղծված իրավիճակը բավականին տհաճ ձեւով կարող է զարգանալ Զուրաբյանի համար. կա՛մ նա ստիպված է լինելու ներողություն խնդրել Վենետիկի հանձնաժողովից եւ Գագիկ Հարությունյանից, կա՛մ էլ նրան կարող են քրեական պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար, եթե չապացուցի ասվածը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ