28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“Անդին”-ից սպասեք ավելին /վիդեո/

“Անդին” ամսագիրը, որը լույս կտեսնի հունվարից, հիմնականում երիտասարդների համար է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ամսագրի հիմնադիր-հրատարակիչ Մերուժան Տեր-Գուլանյանը:

“Համաձայն չեմ, որ նոր սերունդը չի կարդում: Ինչ ենք առաջարկում, որ կարդան: “Անդինն” առաջարկում է այնպիսի ստեղծագործություններ, որոնք կկարդան երիտասարդները”,-ասաց նա՝ ավելացնելով, որ ամսագիրը կլինի գրական-գեղարվեստական, հասարակական –քաղաքական:

 Գրող-հրապարակախոսը հիշեցրեց Եղիշե Չարենցի տողը՝ կարմիր գծից անդին: Չնայած, ըստ Տեր-Գուլանյանի, անդինության զգացողություն մենք չունենք, քանի որ  22 տարի անկախ ենք, այնուամենայնիվ ամսագիրը վեր է հանելու առկա խնդիրները, որպեսզի մեզ ճիշտ հասկանանք եւ տեսնենք:

Ամսագրի գինը, ըստ հիմնադրի մատչելի է՝ դպրոցների եւ բանակի համար  ամսագիրը կարժենա տարեկան 12.000  դրամ, իսկ այս կառույցներից դուրս գտնվողների համար` 22.000  դրամ: Մերուժան Տեր-Գուլանյանը անձամբ բաժանոդրագրվելու է, եւ սրտատրոփ սպասելու է յուրաքանչյուր համարին: Նա նաեւ կոչ արեց լրագրողներին նպաստել “Անդին”-ի ճանաչմանն ու տարածմանը:

Ի դեպ, ընթերցողի սեղանին է ամսագրի նախահամարը: Այն նպատակ ունի ներկայացնելու հիմնական խնդիրները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ