13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամոթ ա , ամոթ… պաշտոնը ստացավ, մոռացա՞վ. կառավարական հինգշաբթին /վիդեո/

Կառավարության շենքի դիմաց ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, այս անգամ ևս իրենց բողոքն էին ներկայացնում քաղաքացիները: Երբ շենքից դուրս եկավ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, բողոքողներն ակտիվացան ու սկսեցին գոռալ, որ իրենց բարձրագույն կրթություն ունցող երեխաները գործազուրկ են:

Սուսաննա Գալստյանի խոսքով` իր աղջիկը Նատալի Մարտիրոսյանը, ով  մասնագիտությամբ կաթի ինժեներ-տեխնոլոգ է, արդեն 8 տարի է,  չի կարողանում աշխատանք գտնել: Տիկին Սուսաննան պահանջում է, որ նախարար Արմեն Աշոտյանը ոչ միայն դպրոցներին ուշադրություն դարձնի, այլ ուսանողներին: 

Վահան Ղազարյանը բողոքում է, որ իր տունն են ձեռքից խլել: Իսկ նախկին ՕԵԿ-ական Ռուբեն Մկրտչյանն էլ հանդիմանում էր  Արթուր Բաղդասարյանին: ”Խոսք էր տալիս, որ փոփոխություններ կանի, բա ուր ա՞, պաշտոնը ստացավ, մոռացա՞վ”:

Մանրամասները` տեսանյութում

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ