28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ազգային ժողովը աշխատել է բուռն, իսկ Ստյոպա Սաֆարյանի ռեյտինգը ՀՀԿ-ի հետ կապ չունի

Ամփոփելով Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագորղների հետ հանդիպմանն ասաց, որ ԱԺ-ն դարձավ բոլոր կարեւոր քաղաքական ուժերի համագործակցության թատերաբեմ:

Նրա կարծիքով, օրենսդիրում ներկայացված են էական նշանանակություն ունեցող ուժերը, եւ շատ լուրջ օրենքներ քննարկվեցին, ընդունվեցին: “Խորհրդարանական դիվանագիտության ոլորոտւմ շատ աշխատանքներ արվեցին,խորհրդարանը ապրեց լիաթոք կյանքով: Այս լավ սկիզբը կարող է դառնալ երաշխիք, որ ԱԺ-ն ողջ գործունեության ընթացքում կդառնա ժողովրդի համար կարեւորագույն մի օջախ”,-ասաց նա: Պատգամավորը հերքեց, որ վերջերս կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում Ավանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն փող է բաժանել իր թեկնածուին ընտրելու համար: Իսկ նախկին պատգամավոր,”Ժառանգության “ անդամ Ստյոպա Սաֆարյանի վարկանիշը գցել էր նրա իսկ հարազատ կուսակցությունը՝ անունը չգրելով համամասնական ցուցակի անցողիկ տեղերում:

Ինչ վերաբերում է Նախագահական ընտրություններին, ապա Գագիկ Մինասյանը անգամ կասկած չունի որ հաղթելու է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցին, ըստ Մինասյանի շուտ է անդրադառնալ, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելու հարցը կուսակցությունը չի քննարկել:

“Ցանկացած քվե, որը կստանա ցանկացած թեկնածու, կարեւոր է:  Թող  քաղաքացիները ընտրեն այն թեկնածուին, ում հավատում են եւ նրան, ով հուսախաբ իրենց չի արել”,- վերջում ընտրողներին հորդորեց Գագիկ Մինասյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ