10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ում հաշվին

«Հանրաքվեի մասին» օրենքի հոդված 19-ը սահմանում է, թե ինչպես է կարգավորվում հանրաքվեի ֆինանսավորման հարցը:

Ըստ որի՝ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ՝ ցուցակները կազմելը) ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:  Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու համար նախատեսված ֆինանսական միջոցները, հանրաքվեն նշանակելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, տրամադրում է կենտրոնական հանձնաժողովին:

Եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեում միջոցներ նախատեսված չեն, ապա հանրաքվեն ֆինանսավորվում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում՝ կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից՝ հետագայում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու պայմանով:

Նկատենք, որ 2015 թվականի պետական բյուջեում ներառված չէին հանրաքվեի անցկացման համար նախատեսված միջոցները, այսինքն՝ այս դեպքում հանրաքվեն կիրականացվի պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին:

Օրենսդրության համաձայն՝ հանձնաժողովների միջև ֆինանսական միջոցները բաշխվում են կառավարության որոշմամբ՝ ըստ ֆինանսների և էկոնոմիկայի բնագավառի պետական լիազորված մարմնի սահմանած կարգի, կենտրոնական հանձնաժողովի ներկայացրած նախահաշիվների համաձայն: Հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները և կրում պատասխանատվություն՝ դրանք սահմանված կարգով օգտագործելու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ