22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր հեռուստասերիալ` Հայաստանի քաղաքական էլիտայի մասնակցությամբ. 168 Ժամ

Այսպիսով, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին, այսինքն՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավին մնացել է 2 ամսից պակաս ժամանակ։ Այս ընթացքում Հայաստանի հասարակությունը լսելու է «այո»-ի կողմնակիցների խոստումները՝ սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դրախտային երկիր դարձնելու վերաբերյալ, և «ոչ»-ի քարոզիչների սպառնալիքները՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպ­քում Հայաստանի՝ դժոխքի վերածվելու մասին։ Դրանցից ոչ մեկը, բնականաբար, չի համապա­տասխանելու իրականությանը։

Քաղաքացիների կյանքը ոչ սահմանադրական փոփոխություննե­րով անմիջապես վերածվելու է վայելքի, ոչ էլ դրանից մարդկանց վիճակն ավելի վատն է դառնա­լու։ Իրականությունն այս երկու ծայրահեղությունների մեջտեղում է ու հանգում է ավելի քան եր­կու տասնամյակ չարչրկված, սակայն օբյեկտիվ հիմքեր ունեցող այն երևույթին, որ Հայաստանում խնդիրը ոչ թե Սահմանադրության կամ օրենքների ձևն է, այլ դրանց իրագործման «բովանդակու­թյունը»։

Այսինքն՝ այն, թե ինչպես են Սահմանադրությունն ու օրենքներն իրացվում գործնական կյանքում։ Իսկ դրանք որքան իդեալական են ձևի մեջ, նույնքան ոտնահարվում են բովանդակու­թյամբ, ինչպես գրեթե ամեն ինչ Հայաստանում։

Ու սահմանադրական բարեփոխումների հան­րաքվեի քարոզչությունն այս իրականությունը չի փոխելու, հակառակը՝ դարձնելու է ավելի ցցուն, քանի որ երկու ամիս շարունակ Սահմանադրությունն ու օրենքներն ամենաշատը խախտողները խոսելու են սահմանադրականության ու օրինապահության մասին, իսկ նրանք, ովքեր այսօր չու­նեն խախտելու հնարավորություն, համոզելու են, որ իշխանության գալու դեպքում իրենք սրբորեն հետևելու են դրանց։ Համոզելու են՝ շատ լավ իմանալով, որ իշխանության գալու դեպքում իրենք առնվազն նույնքան անհագուրդ են գտնվելու հակասահմանադրականության ու հակաօրինակա­նության հարցում։

Մի խոսքով, Հայաստանը մտնում է հակասությունների ու հակադրությունների խտացման փուլ, քարոզարշավ, որի ընթացքում քաղաքացին ստանալու է ընդամենը իրականությունից կտրվելու ևս մեկ հնարավորություն, քանի որ երկու ամիս ապրելու է սովորական, այ­սինքն՝ դաժան իրականության մեջ, բայց լսելու է պայծառ ապագայի մասին գեղեցիկ խոստումներ։ Այսինքն՝ քաղաքացիները բացառիկ հնարավորություն Են ստանալու՝ ամբողջ երկու ամիս հետևել հեռուստասերրալի ժան­րի կանոններով ծավալվող քարո­զարշավին…

Սահմանադրությունը Հայաստա­նում, ցավոք, չի դարձել կյանքի նորմ, այն այդպիսի նշանակու­թյուն չունի քաղաքացիների հաար, քանի որ այդ Սահմանա­դրությամբ իշխանություն ստացածների, ավելի ճիշտ՝ այդ Սահ­մանադրությունը ոտնահարելու ճանապարհով իշխանության եկածների համար առաջին հեր­թին՝ Սահմանադրությունը գործե­լու նորմ չէ։ Սահմանադրությունը կապ չունի քաղաքացու կյանքի հետ, ու քաղաքացու համար, լայն իմաստով, միևնույն է՝ կառավար­ման ինչպիսի կարգ է ունենալու երկիրն այդ Սահմանադրությամբ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ