29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան Ռուսաստանից բացատրության է սպասում

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ իրենք ռուսական կողմին տեղեկացրել են, որ Թուրքիայի օդային սահմանը խախտելու խնդրով բացատրությունների են սպասում, սակայն մինչ այս պահը ռուսական որևէ պատվիրակություն չի ժամանել Թուրքիա, գրում է Ermenihaber.am-ը:

«Ռուսական մամուլում որոշ տեղեկություններ են հայտնվել մեր և իրենց ռազմական պաշտոնյաների մասնակցությամբ ընդհանուր աշխատանքային խմբի ստեղծման մասին: Կարող եմ ասել, որ դրանք ստահոդ տեղեկություններ են: Մենք այդ թեմայով մեր պահանջների մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի դեսպանին: Մեր պահանջն այն է, որ ռուս պաշտոնյաները գան Թուրքիա և այդ խախտումների վերաբերյալ տեղեկություններ հաղորդեն մեզ»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Բիլգիչը նշել է նաև, որ եթե առաջին խախտման կապակցությամբ ռուսական կողմը բացատրություն է տրամադրել, ապա երկրորդ խախտման դեպքում, իրենց որևէ բացատրություն չի ներկայացվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ