22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կրթության նվազագույն ի՞նչ շեմ կգործի նոր Սահմանադրությամբ

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ արել է 20 առաջարկ, որոնցից մոտ 10-ը ընդունվել են և տեղ գտել նոր Սահմանադրության ընդունված փաթեթում:

Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց, որ գործող Սահմանադրության հոդված 30-ի համաձայն՝ օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ, իսկ ահա Սահմանադրության նախնական նախագծի հոդված 37-ն ասվում էր, որ պարտադիր կրթության նվազագույն տևողությունը տասներկու տարի է :

«Առաջարկել եմ հանել «Պարտադիր կրթության նվազագույն տևողությունը 12 տարի է» նախադասությունը և այն թողնել օրենքի կարգավորմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետության քաղաքականությունը հաճախակի կարող է փոփոխվել, իսկ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով, ուստի նպատակահարմար չէ նման դրույթի ներառումը Սահմանադրության մեջ»,-պարզաբանեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ