21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Նորակոչիկը խոնավ բնակպայմաններից հիվանդացել է /վիդեո/

 “Շիրակ կենտրոնի” տեսանյութերից թեեւ կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պայմաններում են ապրում հարյուրավոր աղքատ եւ անօթեւան ընտանիքներ, սակայն տնակներում տիրող խոնավության գարշ մթնոլորտը հնարավոր չէ տեսանյութերից զգալ, դրա համար պետք է երբեւիցե այցելել այդ տնակները:

Այդպիսի պայմաներում է ապրում նաեւ քույր ու եղբայր Ժամակոչյանների ընտանիքը: “Շիրակ կենտրոնի” աշխատակիցները տեսանյութ պատաստելու եւ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով հերթական այցելությունը կատարեցին նրանց ընտանիքին: Միայնակ մայր Արփենիկը հաշմանդամ է, իսկ նրա որդին` 17-ամյա Տիգրանը, որին հաջորդ տարի զորակոչելու են զինվորական ծառայության, խոնավ պայմաններում երկարատեւ բնակվելու պատճառով մշտապես հիվանդ է: Բարեբախտաբար` այս ընտանիքը, ի տարբերություն նման պայմաններում բնակվող հարյուրավոր այլ ընտանքիների, այս տարի “Մուշ-2” նորակառույց թաղամասում ստացել է 2-սենյականոց բնակարան, թեեւ երկրաշարժի հետեւանքով կորցրել էր 3-սենյականոց:

ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից նրանց մեկ սենյակը կրճատվել է ընտանիքի անդամների թվի պակասելու պատճառով:

Առավել մանրամասն տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ