12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մուրաբան ՕԵԿ-ի հետ կապ չունի՞

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանը վրդովվեց լրագրողի հարցից` արդյոք «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորումը ստեղծվել է, որպեսզի ՕԵԿ-ը մաքրեն մուրաբա բաժանողի պիտակից: Հիշեցնենք, խորհրդարանական քարոզարշավի ընթացքում մամուլում խոսվեց, որ ՕԵԿ ղեկավարությունն իր համակիրներին և կուսակցականներին մուրաբա է բաժանում :

Մհեր Շահգելդյանը վստահեցրեց, որ ՕԵԿ-ը մուրաբայի հետ չի ասոցացվում, իսկ մուրաբան էլ ՕԵԿ-ի հետ, այսինքն՝ ՕԵԿ-ը մուրաբայի հետ որևէ կապ չունի:

Խոսելով նոր Սահամանադրության հանրաքվեին ընդառաջ կուսակացության անելիքների մասին՝ Մհեր Շահգելդյանը հստակ պատասխան չտվեց, այլ միայն ասաց, որ գալիք խորհրդարանական ընտրություններին իրենք կլինեն մեծամասնություն: Հիշեցնենք Սահմանադրության նախագծի քվեարկությանը ՕԵԿ-ում ձայները կիսվել էին. ձեռնպահ են քվեարկել Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ