10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Զարուհի Փոստանջյանը պահը բաց թողեց

«Ժառանգություն» խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր չներկայացավ  լրագրողների հետ ճեպազրույցին:

Փոխարենը քիչ առաջ տարածվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, որտեղ կուսակցության ղեկավարը, որի խմբակցությունից փաստացի իր կողքին մեկ հոգի է մնացել, մյուսները կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխությունների փաթեթին, կոչ է անում հետեւողական պայքարով մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու ապօրինի, ինքնահավան եւ փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը :

Նկատենք, Փոստանջյանն անցնող քառօրյային առիթը բաց չէր թողնում անգամ այլ օրենսդրական նախագծերի քննարկման ժամանակ խոսել Սահմանադրական փոփոխությունների նախագծի վտանգներից՝  կոչ անելով կազմել համաժողովրդական պայքարի ճակատ:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ