03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էլ տղա չունեմ… վրաերթի ենթարկված դժբախտ մոր ապրումները

«Մի բան կասեմ, սա պատահականություն էր՝ տղայիս դեպքի հետ որևէ կապ չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, ով հոկտեմբերի 8-ին Երևանում վրաերթի է ենթարկվել :

Արցունքները խեղդում են տիկին Ջուլիետային` անհարմար է զգում որդու արարքի պատճառով. « Չեմ ների, ես էլ տղա չունեմ, թող ինձ էլ մոռանան, մեր գոյության մասին էլ: Նա մայր չունի»:

Henaran.am-ը զրուցեց  նաև Վահան Մարտիրոսյանի կնոջ մոր՝ տիկին Անահիտի հետ. «Ճիշտն ասած վրաերթի մասին ձեզանից եմ իմանում, թող լավ լինի, մենք միմյանց հետ թշնամիներ չենք, ուղղակի որևէ կապ չունենք։ Այժմ ինձ միայն իմ աղջկա ու թոռան կյանքն է հետաքրքրում: Նրանցից որևէ տեղեկություն չունենք»:

Հիշեցնենք , 2015թ. սեպտեմբերին գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վահան Մարտիրոսյանը կնոջ ու երեխայի հետ անցել է Ադրբեջան, որտեղ քաղաքական ապաստան է ստացել։ Նրա նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ