10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Արմնյուզը» նույնիսկ Զուրաբյանին է լուսաբանում

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ քննարկումների ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Բունիաթյանից հետաքրքվեց, թե ինչով է պայմանավորված թվայնացման ժամկետների հետաձգումը: Բունիաթյանն արձագանքեց՝ թվայնացման գործընթացը տեխնիկապես ավարտվել է: Պարզապես զուգահեռ դեռ իրականացվում է անալոգիական հեռարձակում: Բունիաթյանը հավելեց, որ թվային հեռարձակման հետաձգումը ԱԺ որոշման հետ է կապված:

Լևոն Զուրաբյանը նաև դժգոհեց, որ լրատվական Հ/Ը-ների համար հաճախականությունների մրցույթում «Արմնյուզ» Հ/Ը-ն հաղթեց «Ա1+»-ին, սակայն արդյունքում այն դարձավ ժամանացային: Բունիաթյանը վստահեցրեց, որ Հ/Ը-ն հեռարձակում է թե՛ լրատվական, թե՛ ժամանցային հաղորդումներ: ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովն ավելացրեց, որ եթե Լևոն Զուրաբյանը դիտի »Արմնյուզ», ապա կտեսնի` «ինչպես են լրագրողները լուսաբանում նույնիսկ հարգարժան հռետորի ելույթները»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ