28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Էքստրասենսի սպանության գործում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի շահերն այսուհետ ներկայացնելու է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռևս գտնվում է նախաքննական փուլում և որևէ կանխատեսում հնարավոր չէ անել:

Ֆարմանյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել իր պաշտպանյալի հետ.«Պաշտպանյալս մեղքը չի ընդունել, այսքանը միայն կարող եմ հաստատ ասել: Մնացածը կասեմ, երբ պարզ լինի հետագա գործողությունների մարտավարությունը»,-նշեց փաստաբանը:

Պաշտպանի փոխանցմամբ՝  Մուշեղի նկատմամբ  քննչական գործողություններ չեն կատարվում, քանի դեռ ինքը ծանոթանում է գործին:

Հիշեցնենք, 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս` 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Մեղադրանք է ներկայացված 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, նա կալանավորված է: Մխիթարյանը «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ