10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

10 միլիոն դրամ՝ ճարտարագիտական համալսարանին

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի միջոցներից «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա» հասարակական կազմակերպությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը: Նա նշեց, որ որոշման համար հիմք է հանդիսացել Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի դիմումը՝ առ այն, որ կազմակերպությունը գտնվում է ծանր ֆինանսական կացության մեջ, և հետագա բնականոն գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն:

Այսպիսով` կառավարությունը որոշում կայացրեց կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի 2015 թվականի պետական բյուջեի միջոցներից Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա հասարարակական կազմակերպությանը հատկացնել տասը միլիոն ՀՀ դրամի չափով գումար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ