12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վարչապետը «դաբրո է տվել» նոր ավիափոխադրողին

Հայկական օդային տարածքում շուտով նոր ավիափոխադրող կհայտնվի: Այս մասին Henaran-ին տեղեկացրեցին Հանրային խորհրդից` հավելելով, որ ավիափոխադրումները շուտով կիրականանցվեն, քանի որ վարչապետի հետ համապատասխան պայմանավորվածությունը եղել է: Նոր ավիափոխադրողը «Ալյանս» ընկերությունն է:

Տնօրեն Արարատ Սարգսյանը հայտնել է, որ ինքնաթիռներն արդեն պատարաստ են թռիչքի: Համապատասխան հրահանգից և պայմանավորվածությունից հետո թռիչքներ կիրականացվեն:

Նկատենք, «Ալյանս» ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել, որ իր կողմից դեռևս 2013 թվականին Քաղավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացվել` որպես տեղական ավիափոխադրող թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով, սակայն թույլտվություն չէր տրվում: Փաստորեն, տեղական ավիափոխադրողի թույլտվության հարցը լուծված է կառավարության ղեկավարի մակարդակով:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ