23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոր Վիրապ ջրաճահճի վերականգնումը կարևոր է և իրատեսական

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի Վեդու գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանի խոնավ տարածքներ. արժեքները, սպառնալիքները և գործողությունների ուղղությունները (Ռամսարի տարածք Խոր Վիրապ ջրաճահճի վրա հատուկ շեշտադրմամբ)» խորագրով միջազգային սեմինարը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության, Ռամսարի կոնվենցիայի քարտուղարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, հասարակական կազմակերպությունների, համայնքների և հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Ողջունելով ներկաներին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը բացման խոսքում նկատել է, որ սեմինարի նպատակն է ջրաճահճային հանդակների կողմից ապահովվող էկոհամակարգային ծառայությունները լավագույն ձևով կատարելագործելու և օգտագործելու հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելը և փորձի փոխանակումը:

Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը ներկայացրել է Հայաստանի ջրաճահճային հարթակների ներկայիս վիճակը: Ներկայացվել է նաև Ռամսարի կոնվենցիայի Կողմերի 12-րդ կոնֆերանսի արդյունքները:

Ելույթներով հանդես են եկել Ռամսարի կոնվենցիայի քարտուղարության Եվրոպայի ավագ խորհրդատու Թոբիաս Սալաթյեն, Լիբանանում բնության պաշտպանության միության ներկայացուցիչ Թալա Մուկադեմը: «Խոր Վիրապ ջրաճահիճ Ռամսարի տարածք` արժեքները, վտանգները և արժեքների վերականգնելու անհրաժեշտությունը» թեմայով զեկույցով հանդես է եկել Ռամսարի CEPA ազգային ՀԿ համակարգող, Սուսաննա Հակոբյանը:

Քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են այն եզրակացության, որ Խոր Վիրապ ջրաճահճի վերականգնումը կարևոր է և իրատեսական, սակայն տարածքի հիդրոլոգիական վիճակի վիճակի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Թոբիաս Սալաթյեն հայտնել է, որ հարցը կքննարկվի Ռամսարի կոնվենցիայի քարտուղարությունում` լրացուցիչ ներդրումներ ապահովելու նպատակով:

Սեմինարի մասնակիցները այցելել են նար Խոր Վիրապ պետական արգելավայրի Հրազդան-Արաքս-2 կոլեկտոր, որտեղ նաև դիտարկել են ջրային թռչունների երեկոյան թռիչքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ