22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուրեմն պետք է ասենք, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ. Նաիրա Զոհրաբյան

“Եթե նրա տրամաբանությանը հետեւենք, ուրեմն առայսօր ուժի մեջ է Սեւրի պայմանագիրը, եթե առաջնորդվենք Տիգրան Սարգսյանի տրամաբանությամբ, ուրեմն պետք է ասենք, որ  Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ եւ նախագահական ընտրություններում նա ուղղակիորեն պարտավոր է պաշտպանել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի  թեկնածությունը”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե  ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ ստորագրված հայտարարությունը, գործում է, ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը, ի պատասխան Henaran.am-ի դիտարկմանը, թե ԲՀԿ-ական գործիչները հայտարարում են, որ կոալիցիա այլեւս գոյություն չունի,  նշել էր, թե ինքը  Գագիկ Ծառուկյանի կողմից նման հայտարարություն չի լսել:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Վահե Հովհաննիսյանն էլ նույն  հարցի շուրջ կարծիք հայտնեց, թե իրականում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն հուշագրի  հարց գոյություն չունի : “Այն պահից, երբ ԲՀԿ-ն մաս չկազմեց իշխող քաղաքական կոալիցիային, այսինքն մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո , այդ հուշագիրը արդեն ունի միայն պատգամագրական նշանակություն”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ