Ընդդիմությունն ասելիք չունի.Հովհաննես Սահակյան
Քաղաքական դաշտում կոլապս է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ՀՀ ներքաղաքական վիճակից, նմնա կարծիք է հայտնել ՀՀԿ-ական պատգամովոր Հովհաննես Սահակյանը:Ժամանակը քիչ է, բայց որևէ ակտիվություն չի նկատվում: Նա նկատել է, որ նախագահական ընտրությունների առաջադրման ժամկետներին կարճ ժամանակ է մնացել, մինչդեռ ընդդիմությունն իր դիրքորոշումը չի հստակեցնու:
“Մենք բոլորս էլ հիշում ենք ընդդիմության կազմակերպած հանրահավաքները, հիշում ենք նաև ընտրություններից հետո նրանց հանրահավաքները: Երբ ընդդիմությունը հասկանում է, որ իր գործը չի հասկացվում, ապա այլևս անելիք չունի”,-նշել է Հովհաննես Սահակյանն ու հավելել, որ ընդդիմությունը կորցրել է ժողովրդի առջեւ ունեցած վստահությունը:
“Հայաստանի Հանրապետական կուսակցությունում աշխատանքային մթնոլորտ է”,-իր կուսակցությունում տիրող տրամադրություններն է ներկայացրել բանախոսը եւ հհիշեցրել, որ ՀՀԿ-ն իր թեկնածուի մասին հայտարարեց դեռ ՀՀԿ 14-րդ համագումարի ժամանակ:
Հովհաննես Սահակյանի խոսքով, ՀՀԿ-ն ուժեցղ մրցակից է ուզում տեսնել առաջիկա քարոզարշավում եւ քաղաքակիրթ մրցապայքար: