04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Հրանտ Մարգարյանը` Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին

ՀՅԴ Բյուրոյում մի քանի լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր անդրադարձել է նախօրեին կայացած հանդիպմանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ 

Երկիր Մեդիայի փոխանցմամբ, նա նշել է, որ այն ՀՅԴ 7 կետանոց պլատֆորմը քննարկելու նպատակով քաղաքական կոնսուլտացիաների շարքից հերթականն էր։ Նա ընդգծեց, որ թեեւ մինչեւ հիմա որեւէ քաղաքական ուժի հետ հանդիպման արդյունքները չեն հրապարակել, բայց ՀՀԿ  եւ ՀՀ նախագահի հետ հանդիպման որոշ մանրամասներ կասի:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը եւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կետին: Նախագահը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների մասով իր քայլը ճիշտ է եղել, իսկ ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին, նա հայտարարել է, որ խնդիրը կառավարման համակարգը փոխելու մեջ չէ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ