06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Քվեարկությունից «թռածները»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Ազգային  ժողովը հաստատեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որին դեմ էին միայն 10 պատգամավորներ: Ուշագրավ է, որ նիստին չէին եկել նաև այն պատգամավորները, ովքեր հայտարարում էին «դեմ» քվեարկելու մտադրության մասին: Խոսքը ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի գտնվող Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի և Հայկ Խաչատրյանի մասին է:

Նիստին չէին ներկայացել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը, Վահան Կարապետյանը, ովքեր հստակ դիրքորոշում չէին հայտնել այդ հարցի վերաբերյալ:

Գործուղման մեջ լինելու պատճառով նիստին չէին մասնակցում նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ