28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանը Վիդալին սխալ է հասկացել.Ժամանակ

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ ԲՀԿ հանդիպման վերաբերյալ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Վիդալի խոսքերը կեղծվել են ու աղավաղվել: Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը: թերթը։

“ԵԽ աշխատակազմի աշխատակիցը մեզ հայտնեց, որ իրականում Վիդալ Քվադրաս Ռոկան ասել է` “լավատեսությունը շատ կարեւոր հատկանիշ է քաղաքական գործչի համար, եւ ես ինքս էլ եմ լավատես”, իսկ խոսակցության վերջում հրաժեշտ տալուց ասել է` “ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ (Ծառուկյանին)` all the best and good luck to you: Մեր տեղեկություններով` ԵԽ աշխատակազմում ապշահար են, թե այդ երկու նախադասությունից իրենց հաղորդագրության մեջ ինչ են ստացել ԲՀԿ-ականները:

Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ իրավունք չունեն իրենք հայտարարելու կեղծիքի մասին եւ մեզ խոստացան օգնել եկող շաբաթվա սկզբին պարզաբանումներ ստանալ անձամբ Վիդալից, ով այս պահին Իսպանիա է մեկնել”,- գրում է թերթը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ