22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հոգիս փառավորվեց Սերժ Սարգսյանի ելույթից. Մկրտիչ Մինասյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին հարկադրել խաղաղություն: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեց  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե եթե Ադրբեջանը շարունակի իր նման ռազմավարությունը, բանակցային սեղանին կդրվի նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը:

Պատգամավորը պարզաբանեց, որ եթե Ադրբաջանին չտանք արժանի հակահարված, ապա նրա ղեկավարությունը կարող է և շատ ոգևորվել: Ըստ նրա` միևնույն ժամանակ հայկական կողմը պետք է ադեկվատ վերաբերմունք դրսևորի և չկորցնի զգոնությունը:

Խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից` պատգամավոր Մինասյանն ասաց.

«Սերժ Սարգսյանը հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրությանը հստակ ձևով ասաց այն, ինչ մինչև այդ հայտարարել էր Հայաստանում: Հոգիս փառավորվեց, երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր վարած քաղաքականությունը,  մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական և  ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ