04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Քվեարկությունը չի կարող հետաձգվել

Նախորդ Աժ քառօրյայի ընթացքում, երբ խորհրդարանը քննարկում էր Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը զեկուցման ժամանակ խնդրեց նախագծի քվեարկությունը տեղափոխել հաջորդ քառօրայի առաջին օրը` օգտվելով նախագծի քվեարկությունը հետաձգելու իրավունքից:

Այսպիսով,  նախագիծը Հանրապետության նախագահի համար ընդունելի առաջարկների համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում տեղափոխեց հոկտեմբերի 5-ին: Նկատենք, որ Պողոսյանը չի կարող կրկին հետաձգել նախագիծը, այսինքն` լրամշակված տարբերակը պետք է քվեարկության դրվի երկուշաբթի օրը:

Ընթացակարգի համաձայն` Պողոսյանը հանդես կգան մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որտեղ կառաջարկի ՀՀ ԱԺ որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե: Ընդ որում` նախագծի լրամշակված տարբերակը կարող է բաժանվել պատագամվորներին նույնիսկ 5 րոպե առաջ, քանի որ ընթացակարգը կարգավորված չէ, և դա ընթացակարգի խախտում չի կարող համարվել:

Եթե խորհրդարանը «կողմ» արտահայտվի, ապա ԱԺ նախագահը Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին համաձայնություն տալու մասով ԱԺ որոշումը 7-օրյա ժամկետում ուղարկում է ՀՀ նախագահին: Նախագահն էլ համաձայնություն տալուց հետո 7-օրյա ժամկետում նշանակում է հանրաքվե, ընդ որում` նախագահի հրամանագրի  հրապարակումից հետո հանրաքվեն պետք է տեղի ունենա 55-ից  65 օրվա ընթացքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ