25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օդում կրակած «բոցեր» պաշտոնյաների կանանց եւ նրանց քարոզվող «մարմնական սիրո հմտությունների» մասին

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում մամուլի համատեղ ասուլիսով էին հանդես գալիս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և Մել նախաձեռնության նախագահ Սևակ Գրիգորյանը: Հրավիրված ասուլիսի հիմնական թեման պետք է լիներ սահմանադրական բարեփոխումների մեջ կրոնական եւ դավանանքի ազատության ներկայացվածության հարցը, սակայն բանախոսներ խոսեցին ընդհանուր սահմանադրությունից և սահմանադրական հանրաքվեից, նոր ու հին աղանդներից, աղանդավորներից, ի հայտ եկած ու եկող իբր  աղանդներից և արդեն մի քանի անգամ լսված աղանդավորական կառույցներից :

ՄԵԼ-ի նախագահ Սևակ Հովհաննիսյանն այս անգամ էլ խոսեց այն մասին, որ աղանդավորները հիմա էլ քաղաքական գործիչների կանանցով և հայտնի մարդկանցով են «զբաղվում»: Միայն թե այս անգամ էլ անուններ չտվեց: Հրապարակեց միայն «Տնփեսա» սերիալի դերասանուհի Լիլիթի անունը` հավաստիացնելով, թե վերջինս աղանդավոր է և հաճախում է քույր Զինաիդայի խմբակ: Թե որքան են հավաստի Հովհաննիսյանի ասածները, դժվար է եզրահանգել, քանի որ արդեն մի քանի անգամ վերջինս խոսում է այս թեմայի մասին` առանց փաստերի:

Երբ լրագրողները Սևակ Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ո՞ր պաշտոնյայի կինն է հարում աղանդավոր հայացքների, Հովհաննիսյանը չպատասխանեց` նշելով. «10 ամսական երեխա ունեմ, չեմ կարող անուններ տալ»:

Հովհաննիսյանը որեւէ փաստ  չներկայացրեց, թե ինչ նոր աղանդավոր խմբակի մասին է խոսքը, ո՞վ է հիմնադիրը, որտեղի՞ց է եկել այն Հայաստան, ովքեր են դրան հարող պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների կանայք, որոնց իր խոսքով` մարմնական սիրո հմտություններ են քարոզվում, ինչ փաստերի վրա է հիմնվում նման հայտարարություններ անելիս: Արդյունքում եւս մեկ ասուլիս կայացավ, որտեղ «փիարվեց» Հովհաննիսյան Սեւակը` յուր օդում կրակած «բոցերով»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ