ԲՀԿ-ն չեկավ առանց պատճառի՞
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները չէին ներկայացել:
Henaran.am-ը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից փորձեց պատճառը պարզել` ԲՀԿ-ն խուսափո՞ւմ է լրագրողների հարցերից, թե գուցե այլ պատճառ կա ճեպազրույցներն անտեսելու:
“Ոչ մի հատուկ պատճառ չի եղել, մենք քսանչորսժամյա ռեժիմով աշխատում ենք եւ կապի մեջ ենք”,-նշեց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին: