19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի, դա կնշանակի լայն կոնսենսուս. Արմեն Ռուստամյան

“Եթե ուզում ենք իսկապես հույս արթնացրել մեր ժողովրդի մեջ, պետք է  համախմբվել իրական քաղաքական ծրագրերի շուրջ, եթե դա տեղի չունենա,  համախմբումը որեւէ անձի շուրջ չի լինի”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 Ռուստամյանը հավելեց, թե ՀՅԴ-ն խաղեր խաղալու համար չէ իր օրակարգը ներկայացրել: Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ  անցած նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն իր դիրքորոշումն ավելի վաղ հայտնեց, իսկ այժմ` ոչ, Արմեն Ռուստամյանն արձագանքեց. “Պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ, 2007-ը տասներկուսի հետ համեմատելի չէ, մենք գնալով ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի վստահությունը  պակասեցրել ենք, երբեք ժողովուրդն էսպիսի դեպրեսիվ վիճակում չի եղել, մենք շտապելու խնդիր չենք տեսնում, սարերի հետեւում չէ, բայց կարգ կա”:

Արմեն Ռուստամյանը նաեւ նկատեց.” Ընդհանրապես հարց է` մասնակցելն այդ ընտրություններին իմաստ ունի՞, թե՞ ոչ”:  Նրա խոսքով, առաջ ընկնելն ու թեկնածուի անուն տալն ամենահեշտ բանն է:

Հարցին, եթե ԲՀԿ-ն համաձայնի ՀՅԴ բոլոր յոթ կետերի շուրջ, դաշնակցությունը կսատարի՞ Գագիկ Ծառուկյանին, Ռուստամյանն ասաց, որ որեւէ թեկնածուի չի ուզում բացառել կամ առանձնացնել եւ առաջարկեց “սուբյեկտիվ”-ը առաջ չքաշել:

Դիտարկմանը, թե եթե յոթ կետերն ընդունի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն պարա՞ստ է նրա հետ համագործակցության, Արմեն Ռուստամյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը իրենք տվել են իրենց օրակարգը հանրությանը ներկայացնելու առաջին իսկ օրը եւ նշեց.’’Եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի, հարց չենք տեսնում, դա կնշանակի լայն կոնսենսուս, ազգային համաձայնության երաշխիքի գալ” : Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ օրակարգային հարցերից մեկը նախագահական կառավարման ձեւից հրաժարվելն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ