04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԾԿՀ-ն թույլատրեց վաճառել ՀԷՑ-ը օֆշորային ընկերությանը

Քիչ առաջ ավարտվեց Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին:

Ինչպես Henaran.am-ին ասաց Մարիամ Ստեփանյանը՝ ՀԾԿՀ-ն թույլատրել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

Տեղեկացնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր 100 տոկոս բաժնետոմսերի  վաճառքի գործարքի վերաբերյալ փաստաթղթերը դրանց կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Հիշեցնենք, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրը ըստ մամուլի` աշխատում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի բանկում: Նկատենք նաեւ, որ երեկ ստորագրվել է ՀԷՑ-ը «Տաշիր գրուպին» վաճառելու մասին պայմանագիր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ