23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Թեկնածուն Րաֆֆին է, “բետոնաշաղախային հոգեկերտվածքով” օլիգարխը չի կարող հավաքական թեկնածու լինել

Բացառվում է, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածութունը հանի որեւէ այլ թեկնածուի օգտին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը Արեւելյան Հայաստանի, Արեւմտյան Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի հավաքական թեկնածուն է:

“Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքական կերպար է եւ ընդդիմադիր է եղել բոլոր նախագահների օրոք”,-շեշտեց Զարուհի Փոստանջյանը եւ նշեց, որ ՛՛Ժառանգությունը՛՛ որեւէ կերպ չի տարանջատում Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:

“Բետոնաշաղախային հոգեկերտվածքով օլիգարխները չեն կարող լինել հավաքական կերպար”,-ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:Դիտարկմանը, թե մամուլն այսօր Գագիկ Ծառուկյանին համեմատում է Փոստանջյանի հետ, որը քննադատում էր իշխանություններինօտարերկրյա այցելությունների ժամանակ պատգամավորն ասաց, որ դրան հումորով է վերաբերվում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ