06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր պաշտոնակությո՞ւն. Ժողովուրդ

«Իշխանական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ իշխանության վերնախավում քննարկվում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության հարցը։ Իշխանական աղբյուրներից արված արտահոսքի համաձայն՝ Ի. Զաքարյանն այդ հարցի շուրջ վերջերս զրուցել է Սերժ Սարգսյանի հետ ու համաձայնել պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնել։ Եվ այս հարցում Սերժ Սարգսյանին հիմնականում համոզել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Վերջինս տարիներ շարունակ ցանկանում է այդ պաշտոնում «նշանակել» վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանին, որն իր «ակումբի» անդամ է: Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից պարզել, թե որքան իրատեսական են իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունները։ «Դրանք հիմար ու անհեթեթ տեղեկություններ են»,– «Ժոդովուրդ»–ի հետ զրույցում հավաստիացրեց Իշխան Զաքարյանը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ