19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն ուրախ է Ծառուկյանի համար

Ինչպես արդեն հայտնել է Henaran.am-ը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կայացրել է որոշում` առաջադրվելու նախագահական ընտրություններում: Այսօր Henaran.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե արյդոք ՀՅԴ-ը կսատարի Գագիկ Ծառուկյանին, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ը դրական է գնահատում ՀՅԴ-ի առաջարկած քաղաքական օրակարգը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ը մեկ ամիս առաջ օրակարգը ներկայացնելիս ասել էր, որ հնարավոր է սատարի հենց այն թեկնածուին, ով կընդունի այս կետերը:

”Ես ասացի, որ մենք լայն համաձայնության պետք է ձգտենք, որպեսզի հասարակության մեջ այդ համաձայնությունը դառնա այս վիճակից դուրս գալու հիմնական խթան: Կոնկրետ երկու ուժի հարաբերության խնդիրը մենք չենք դնում, մենք դնում ենք իսկապես ողջ ընտրազանգվածը` բողոքական, ընդդիմադիր համախմբելու, որովհետև միայն այդ պարագայում կարող է մրցակցային դաշտ ձևավորվել”,-ասաց Ռուստամյանը: Ըստ նրա` որևէ թեկնածուի առաջադրումը լինի դա Ծառուկյանը, թե ուրիշը, չի խոչընդոտում իրենց ծրագրի քննարկմանը, և իրենք որոշումը կայացնելու են ամենավերջում:”Ամեն մեկի առաջադրումները կամ դրա մասին խոսելը դեռ չի փակում այդ ճանապարհը, մենք հատուկ ենք անում և թողնում ենք վերջում, որ մնանք ավելի անկաշկանդ ու անաչառ դիրքերից հանդես եկողի դերում և կարողանանք իսկապես սոսնձել այն, ինչ հնարավոր է կատարել”,-նշեց պատգամավորը:  

ԲՀԿ-ի հետ նույն թեկնածուի շուրջ ՀՅԴ-ի համախմբումը հնարավոր է հարցին, Ռուստամյանը պատասխանեց, թե շատ ուրախ է, որ ԲՀԿ-ն կողմ է իրենց ծրագրին: Հարցին, թե ըստ Ռուստամյանի, ԲՀԿ առաջնորդը համապատասխանում է ՀՅԴ-ի նախընտրած նախագահի կերպարին, Ռուսատամյանը պատասխանեց.

”Ես չեմ ուզում որևէ մեկին պիտակներ դնել,  ոնց, ինչ… ամեն մեկն իր վաստակն ունի և իր գործն արել է, հիմա մեզ համար կարևորը գործը հաջողելն է, եթե գործը հաջողելու մեջ իր  նպաստը բերելու է, և շատ ուրախ կլինենք, որ բերի պարոն Ծառուկյանը, դրանով մեր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ