04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կրակահերթ Ճամբարակի վրա.Ժողովուրդ

«Նախօրեին Ադրբեջանին սահմանակից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում հակառակորդի կողմից կրակոցներ  են  հնչել։   Արդյունքում գյուղի չորս տների պատուհանները կոտրվել են։ Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ տները հիմնականում տուժել են պայթուցիկների բեկորներից։ «Ես անձամբ գնացել և բնակարանները    նայել    եմ։ Բեկորային վնասվածքներ են ստացել, պատուհաններն են կոտրվել։ Փառք Աստծո, որ տվյալ սենյակում մարդ չի եղել, այլապես այն մարդ կսպաներ, որովհետև բավականին շատ են եղել բեկորները։ Պատկերացրեք, որ մարդիկ իրենց տան բակում ունեցել են փռված լվացք, որ կրակոցներից ցանց էիե դարձել»,– պատմեց քաղաքապետը՝ հիշելով որ նման կրակոցներ   ճամբարակում նաև   մի քանի  ամիս առաջ են հնչել։  «Ժողովուրդ»–ի այն հարցին, թե արդյոք վնասները կփոխհատուցվեն, Ավալյանը պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն լինի, ես ինքս՝ որպես համայնքի ղեկավար, կարող եմ ֆինանսապես օգնել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ