22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մալաթիայում–Սեբաստիայում տեղի ունեցած սպանություն կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1977թ. ծնված Հեղինե Դարբազյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ձեռնարկված քննչական եւ դատավարական  գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝  Երևան քաղաքի Մալաթիա փողոցի 84/8 հասցեին կից վարագույրների վաճառքի տաղավարում 2015թ. սեպտեմբերի 27-ին՝  ժամը 14:45-ի սահմաններում, Հ.Դարբազյանին  որսորդական դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա նախկին ամուսինը։ Կինն ստացած  մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով :

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու դանակ եւ պատյան, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր։ Կասկածյալը ձերբակալվել է եւ ցուցմունք տվել սպանության հանգամանքների եւ շարժառիթների վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ