01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել եւ ընդունել են տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2013թ. հոկտեմբերին, Մինսկում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:

Աշգաբատում տեղի ունեցած այսօրվա գագաթնաժողովի հարկի տակ Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ